00:54  ,  12 ապրիլի, 2021

«Աթլետիկոն» ոչ ոքի խաղաց «Բետիսի» հետ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» Սեւիլիայում մրցեց «Բետիսի» հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։

Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը խաղի հաշիվը բացեց արդեն 5-րդ րոպեին։ Աչքի ընկավ բելգիացի կիսապաշտպան Յանիկ Կարասկոն։

20-րդ րոպեին «Բետիսից» պատասխան գոլը խփեց իսպանացի հարձակվող Կրիստիան Տելյոն։

«Աթլետիկոն» 67 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Ռեալն» ունի 66, «Բարսելոնան»՝ 65 միավոր։ «Բետիսը» 6-րդն է՝ 47 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 30-րդ տուր

«Բետիս» - «Աթլետիկո»՝ 1։1 (տեսանյութ)

Կրիստիան Տելյո, 20 - Յանիկ Կարասկո, 5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով