00:42  ,  12 ապրիլի, 2021

«Ատալանտան» հաղթեց «Ֆիորենտինային» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 30-րդ տուրում «Ատալանտան» հյուրընկալվեց «Ֆիորենտինային» եւ առավելության հասավ 3։2 հաշվով։

Իտալացի Ջան Պիերո Գասպերինիի գլխավորած թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ կոլումբացի հարձակվող Դուվան Սապատան։ Հաղթական գոլը 11 մետրանոցից խփեց սլովենացի կիսապաշտպան Յոսիպ Իլիչիչը։

«Ֆիորենտինայից» դուբլի հեղինակ դարձավ սերբ հարձակվող Դուշան Վլահովիչը։

«Ատալանտան» 61 միավորով չորրորդ տեղում է, «Ֆիորենտինան» 15-րդն է՝ 30 միավոր։

Իտալիայի առաջնություն, 30-րդ տուր

«Ֆիորենտինա» - «Ատալանտա»՝ 2։3 (տեսանյութ)

Դուշան Վլախովիչ, 57, 66 - Դուվան Սապատա, 13, 40, Յոսիպ Իլիչիչ, 70, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում