21:27  ,  11 ապրիլի, 2021

«Տոտենհեմը» պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 31-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» սեփական խաղադաշտում մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ եւ պարտութուն կրեց 1։3 հաշվով։

40-րդ րոպեին հաշիվը բացեց «Տոտենհեմի» հարավկորեացի հարձակվող Սոն Հին Մինը։ 57-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց հյուրերի բրազիլացի կիսապաշտպան Ֆրեդը։ Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմի առաջ 79-րդ րոպեին մղեց ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին։ Ավելացված ժամանակում մանչեսթերյան ակումբի երրորդ գոլը խփեց անգլիացի հարձակվող Մեյսոն Գրինվուդը։

«Մանչեսթեր Յունայթեդը» 31 խաղից հետո 63 միավորով երկրորդն է եւ «Մանչեսթեր Սիթիից» (32 խաղ) հետ է 11 միավոր։ «Տոտենհեմը» (31 խաղ) 7-րդն է՝ 49 միավոր։

Առաջին շրջանում «Տոտենհեմը» «Մանչեսթեր Յունայթեդին» հաղթել էր 6։1 հաշվով։

Անգլիայի առաջնություն, 31-րդ տուր

«Տոտենհեմ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1։3 (տեսանյութ)

Սոն Հին Մին, 40 - Ֆրեդ, 57, Էդինսոն Կավանի, 79, Մեյսոն Գրինվուդ, 90+6

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում