19:09  ,  11 ապրիլի, 2021

«Ռոմայի» մեկնարկային կազմը

Իտալիայի առաջնության 30-րդ տուրում «Ռոման» կընդունի «Բոլոնիային»։ Հռոմեական թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հրապարակել է մեկնարկային կազմը։

Վնասվածքից հետո կազմ վերադարձած Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մնացել է «Ռոմայի» պահեստայինների թվում։

«Ռոմա» - «Բոլոնիա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում