16:26  ,  11 ապրիլի, 2021

«Ինտերը» հաղթեց եւ 11 միավոր առաջ է «Միլանից» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 30-րդ տուրում առաջատար «Ինտերը» Միլանում մրցեց հետնապահներից «Կալյարիի» հետ։ Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմն առավելության հասավ 1։0 հաշվով։

77-րդ րոպեին մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հակիմիի փոխանցումից հետո աչքի ընկավ իտալացի պաշտպան Մատեո Դարմիանը։

«Ինտերը» 74 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 11 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Միլանից»։ «Կալյարին» 18-րդն է՝ 22 միավոր։

Իտալիայի առաջնություն, 30-րդ տուր

«Ինտեր» - «Կալյարի»՝ 1։0 (տեսանյութ)

Մատեո Դարմիան, 77

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով