22:31  ,  10 ապրիլի, 2021

Դորտմունդի «Բորուսիան» հաղթեց գոլառատ խաղում (տեսանյութ)

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 28-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվելիս 3:2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Շտուտգարտի» նկատմամբ: Դորտմունդցիների հաղթական գոլը 80-րդ րոպեին խփեց 19-ամյա գերմանացի կիսապաշտպան Անսգար Կնաուֆը:

«Բորուսիան» 46 միավորով 5-րդ տեղում է, իսկ «Շտուտգարտը» 39 միավորով 9-րդն է:

Գերմանիայի առաջնություն, 28-րդ տուր

«Շտուտգարտ» - «Բորուսիա Դ՝ 2:3 (տեսանյութ)

Սաշա Կալայջիչ, 17, Դանիել Դիդավի, 78 – Ջուդ Բելինգեմ, 48, Մարկո Ռոյս, 52, Անսգար Կնաուֆ, 80

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով