22:21  ,  10 ապրիլի, 2021

«Չելսին» հաղթեց խոշոր հաշվով (տեսանյութ)

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 31-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» մրցակցի խաղադաշտում 4:1 հաշվով ուժեղ գտնվեց «Քրիսթալ Փելասից»: Հյուրերից դուբլի հեղինակ դարձավ ամերիկացի կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչը:

Այս հաղթանակից հետո «Չելսին» հավաքեց 54 միավոր և բարձրացավ չորրորդ տեղ: «Քրիսթալ Փելասը» 38 միավորով 13-րդն է:

Անգլիայի առաջնություն, 31-րդ տուր

«Քրիսթալ Փելաս» - «Չելսի»՝ 1:4 (տեսանյութ)

Կրիստիան Բենտեկե, 63 – Կաի Հավերց, 8, Կրիստիան Պուլիշիչ, 10, 78, Կուրտ Զումա, 30

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում