21:57  ,  10 ապրիլի, 2021

«Միլանը» հաղթեց, Իբրահիմովիչը հեռացվեց (տեսանյութ)

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 30-րդ տուրում «Միլանը» մրցակցի խաղադաշտում 3:1 հաշվով պարտության մատնեց «Պարմային»: Միլանցիներից աչքի ընկան խորվաթ հարձակվող Անտե Ռոբիչը, կոտդիվուարցի կիսապաշտպան Ֆրանկ Կասիեն ու փոխարինման դուրս եկած պորտուգալացի Ռաֆայել Լեաոն, իսկ շվեդ ռմբարկու Զլատան Իբրահիմովիչը կարմիր քարտ ստացավ 60-րդ րոպեին:

«Միլանը» 63 միավորով երկրորդ տեղում է և 8 միավոր զիջում է առաջատար «Ինտերին», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել:

Իտալիայի առաջնություն, 30-րդ տուր

«Պարմա» - «Միլան»՝ 1:3 (տեսանյութ)

Ռիկարդո Ջալիոլո, 66 – Անտե Ռեբիչ, 8, Ֆրանկ Կասիե, 44, Ռաֆայել Լեաո, 90+4

Հեռացում՝ Զլատան Իբրահիմովիչ, 60 («Միլան»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում