19:24  ,  10 ապրիլի, 2021

«Բավարիան» չհաղթեց Մյունխենում (տեսանյութ)

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 28-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» 1:1 հաշվով ավարտեց «Ունիոն Բեռլինի» դեմ տնային հանդիպումը: Մյունխենցիների գերմանացի կիսապաշտպան Ջամալ Մուսիալայի գոլին հյուրերը պատասխանեցին 86-րդ րոպեին:

Այս ոչ ոքիից հետո առաջատար «Բավարիան» հավաքեց 65 միավոր և 5 միավոր է առաջ երկրորդ տեղում գտնվող «Լայպցիգից», որը 4:1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ Բրեմենի «Վերդերի» նկատմամբ:

Գերմանիայի առաջնություն, 28-րդ տուր

«Բավարիա» - «Ունիոն Բեռլին»՝ 1:1 (տեսանյութ)

Ջամալ Մուսիալա, 68 – Մարկուս Ինգվարտսեն, 86

«Վերդեր» - «Լայպցիգ»՝ 1:4 (տեսանյութ)

Միլոտ Ռեշիչա, 61 (11մ) – Դանի Օլմո, 23, Ալեքսանդր Սոլոթ, 32, 41, Մարսել Սաբիցեր, 63

«Հերտա» - «Բորուսիա Մ.»՝ 2:2 (տեսանյութ)

Սանտիագո Ասկասիբար, 23, Ջոն Կորդոբա, 49 – Ալեսան Պլեա, 27, Լարս Շտինդլ, 38 (11մ)

Հեռացում՝ Յան Զոմեր, 13 («Բորուսիա Մ.»)

«Այնտրախտ» - «Վոլֆսբուրգ»՝ 4:3 (տեսանյութ)

Դաիչի Կամադա, 8, Լուկա Յովիչ, 27, Անդրե Սիլվա, 54, Էրիկ Դուրմ, 61 – Ռիդլե Բակու, 6, Տուտա 46 (ինքնագոլ), Մաքսիմիլիան Ֆիլիպ, 85

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով