17:10  ,  10 ապրիլի, 2021

Ժիրայր Շաղոյանը գոլ խփեց ծննդյան տարեդարձի օրը (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի առաջին խմբի առաջնության 21-րդ տուրում ԲԿՄԱ-ն սեփական խաղադաշտում 5:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Գյումրիի «Շիրակ-2»-ի նկատմամբ:

ԲԿՄԱ-ի կազմում հանդիպման հաշիվը բացեց Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Ժիրայր Շաղոյանը, որն ապրիլի 10-ին նշում է ծննդյան 20-րդ տարեդարձը: Շաղոյանը 19-րդ գոլը խփեց ընթացիկ առաջնությունում և միանձնյա գլխավորում է ռմբարկուների ցուցակը: Երկրորդ տեղում գտնվող Սերգեյ Օրլովը («Վեստ Արմենիա») դարձել է 16 գոլի հեղինակ: 

Ռաֆայել Նազարյանի գլխավորած թիմը 16 խաղում վաստակել է 37 միավոր և հավասարվեց երրորդ տեղում է գտնվող «Վեստ Արմենիային» (17 խաղ): Առաջատար «Սևանը» 17 խաղից հետո ունի 38 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում