16:50  ,  10 ապրիլի, 2021

Կամո Հովհաննիսյանի գոլը «Կայրաթին» օգնեց դառնալ առաջատար (տեսանյութ)

Ֆուտբոլի Ղազախստանի առաջնության չորրորդ տուրում գործող չեմպիոն «Կայրաթը» սեփական խաղադաշտում 5:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Տուրանի» նկատմամբ (տեսանյութ): 

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը դաշտ էր դուրս եկել «Կայրաթի» մեկնարկային կազմում, իսկ 5-րդ րոպեին խփեց տանտերերի երկրորդ գոլը: 28-ամյա ֆուտբոլիստը հանդես եկավ առանց փոխարինման:

Դա Կամո Հովհաննիսյանի երկրորդ գոլն էր Ղազախստանի ընթացիկ առաջնությունում:

Այս հաղթանակից հետո «Կայրաթը» շրջանցեց 8-ական միավոր ունեցող «Տոբոլին» ու Վարդան Մինասյանի գլխավորած «Տարազին» և 10 միավորով բարձրացավ առաջին տեղ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում