17:30  ,  10 ապրիլի, 2021

«Լիդսը» կարմիր քարտով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» (տեսանյութ)

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 31-րդ տուրում առաջատար «Մանչեսթեր Սիթին» սեփական խաղադաշտում 1:2 հաշվով անակնկալ պարտություն կրեց «Լիդսից», որն ամբողջ երկրորդ խաղակեսն անցկացրեց 10 խաղացողներով և հաղթական գոլը խփեց ավելացված ժամանակում: 

Խաղի հաշիվը 42-րդ րոպեին բացեց «Լիդսի» հյուսիսիռլանդացի պաշտպան Ստյուարտ Դալասը, որի գոլից քիչ անց դաշտից հեռացվեց նրա ակումբակից Լիամ Կուպերը:

76-րդ րոպեին մանչեսթերցիները հավասարեցրին հաշիվն իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսի գոլի շնորհիվ, սակայն ավելացված ժամանակում Ստյուարտ Դալասը դարձավ նաև դուբլի հեղինակ՝ հաղթանակ պարգևելով հյուրերին:

Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն ունի 74 միավոր և 14 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդից», որը 2 հանդիպում պակաս է անցկացրել: «Լիդսը» 45 միավորով 9-րդն է:

Անգլիայի առաջնություն, 31-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Լիդս»՝ 1:2 (տեսանյութ)

Ֆերան Տորես, 76 - Ստյուարտ Դալաս, 42, 90+1

Հեռացում՝ Լիամ Կուպեր, 45+1 («Լիդս»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում