15:54  ,  9 ապրիլի, 2021

«Նոան» վերջին վայրկյաններին հաղթանակ կորզեց «Փյունիկի» դեմ խաղում

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 19-րդ տուրի երրորդ խաղում փոխչեմպիոն «Նոան» նվազագույն հաշվով առավելության հասավ «Փյունիկի» նկատմամբ: Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցած հանդիպման միակ գոլն ավելացված ժամանակի 5-րդ րոպեին խփեց ռուս հարձակվող Վլադիմիր Ազարովը:

«Նոան» 16 խաղից հետո 25 միավորով չորրորդն է, իսկ 15 հանդիպում անցկացրած «Փյունիկը» 12 միավորով 8-րդ տեղում է:

Հիշեցնենք, որ Գյումրիի «Շիրակի» ու Երևանի «Ալաշկերտի» միջև ապրիլի 9-ին նախատեսված հանդիպումը հետաձգվել է: «Ալաշկերտի» ավտոբուսը չէր կարողացել մտնել Գյումրի, քանի որ Արցախյան 44-օրյա պատերազմի ռազմագերիների հարազատները փակել են ճանապարհը՝ ի նշան բողոքի

Հայաստանի առաջնություն, 19-րդ տուրի

«Նոա» - «Փյունիկ»՝ 1:0

Վլադիմիր Ազարով, 90+5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում