15:38  ,  9 ապրիլի, 2021

«Շիրակ» - «Ալաշկերտ» հանդպիպումը հետաձգվեց

Գյումրիի «Շիրակի» ու Երևանի «Ալաշկերտի» միջև ֆուտբոլի Հայաստանի առաջնության 19-րդ տուրի հանդիպումը հետաձգվել է, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

«Հաշվի առնելով ստեղծված ֆորս-մաժորային իրավիճակը (Երևան-Գյումրի ավտոճանապարհը փակվել է բողոքի ակցիայի մասնակիցների կողմից), ինչպես նաև հիմք ընդունելով ՀՖՖ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների կանոնակարգի 16.01 կետը՝ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 19-րդ տուրի «Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպումը հետաձգվել է»,- ասվում է ՀՖՖ-ի հայտարարությունում:

Հիշեցնենք, որ «Ալաշկերտի» ավտոբուսը չէր կարողացել մտնել Գյումրի, քանի որ Արցախյան 44-օրյա պատերազմի ռազմագերիների հարազատները փակել են ճանապարհը՝ ի նշան բողոքի:

«Շիրակ» - «Ալաշկերտ» հանդպիպումը նախատեսված էր անցկացնել ապրիլի 9-ին Գյումրիում՝ ժամը 15:00-ին: Միջադեպի պատճառով խաղը հետաձգվել էր մեկ ժամով, սակայն ավելի ուշ հետաձգվեց:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով