12:42  ,  9 ապրիլի, 2021

Հայաստանի հավաքականը կորուստներով է մոտենում Ռուսաստանի դեմ խաղին

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը կորուստներով է մոտենում Ռուսաստանի թիմի դեմ Եվրո-2022-ի ընտրական փուլի 5-րդ տուրի հանդիպմանը, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Վնասվածքի պատճառով թիմին չի կարողանա օգնել Վիտինյոն, որի փոխարեն Հայաստանի հավաքական է հրավիրվել Հակոբ Ուզունյանը: Որակազրկման պատճառով խաղին չի մասնակցի թիմի ավագ Սարո Գալստյանը: Հավաքականին չի միացել նաև դարպասապահ Ռոբերտ Բոյարկինը: 

Հայկական թիմի կազմում Ռուսաստանի հավաքականի դեմ խաղին նախապատրաստվում են հետևյալ ֆուտբոլիստները՝

Լուան Բարբոսա Մյուլլեր - «Ֆունդաո» (Պորտուգալիա) 

Արտյոմ Զաքարյան - «Լոգիկոն»

Արթուր Մկրտչյան - «Լեո»

Գարեգին Մաշումյան - «Լեո»

Հակոբ Ուզունյան - «Լեո»

Սարգիս Մարգարյան - «Բորիսով-900» (Բելառուս)

Վլադիմիր Սանոսյան - «Դինամո Սամարա» (Ռուսաստան)

Դավիթ Ասլանյան - «ՎՌԶ» (Բելառուս)

Արթուր Մելքոնյան - «Ստալիցա» (Բելառուս)

Ռաֆիկ Բաղդասարյան - «Սիգմա-Կ» (Ռուսաստան)

Ռաֆիկ Մելիքյան - «Արարատ-Արմենիա»

Նիկիտա Խրոմիխ - «Դինամո Սամարա» (Ռուսաստան)

Դենիս Նևեդրով - «Տյումեն» (Ռուսաստան)

Հայաստան – Ռուսաստան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 9-ին Ավանի ֆուտբոլային ակադեմիայում և կմեկնարկի ժամը 17:00-ին:

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում