23:49  ,  8 ապրիլի, 2021

Եվրոպայի լիգա․ Առաջին խաղակեսերից հետո (տեսանյութ)

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում մեկնարկել են քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները։ Ավարտվել են առաջին խաղակեսերը։

Իտալական «Ռոման» Ամստերդամում մրցում է հոլանդական «Այաքսի» հետ եւ առաջին խաղակեսից հետո պարտվում է նվազագույն հաշվով։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սրունքի մկանային վնասվածքից հետո դեռ չի վերադարձել իտալական թիմի կազմ եւ չի մեկնել Նիդերլանդներ։

Լոնդոնի «Արսենալն» Անգլիայում 0։0 հաշվով ավարտեց առաջին կեսը Պրահայի «Սլավիայի» հետ դիմակայությունում։ Խորվաթիայի «Դինամո Զագրեբը» ընդունել է իսպանական «Վիլյառեալին» եւ պարտվում է 0։1 հաշվով։ Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» Իսպանիայում 1։0 հաշվով հաղթում է «Գրանադային»։

Ընդմիջում է։

Եվրոպայի լիգա, քառորդ եզրափակիչ, առաջին խաղ, առաջին խաղակես

«Այաքս» (Նիդերլանդներ) - «Ռոմա»  (Իտալիա)՝ 1։0 (տեսանյութ)

Դավի Կլասեն, 39

«Արսենալ» (Անգլիա) - «Սլավիա» (Չեխիա)՝ 0։0

«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) - «Վիլյառեալ» (Իսպանիա)՝ 0։1

Ժերար Մորենո, 44, 11մ

«Գրանադա» (Իսպանիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 0։1 (տեսանյութ)

Մարկուս Ռեշֆորդ, 31

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով