16:15  ,  8 ապրիլի, 2021

ՉԼ․ Շաբաթվա խորհրդանշական հավաքականն ու լավագույն խաղացողի հավակնորդները

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումների արդյունքում ՈւԵՖԱ-ն հրապարակել է շաբաթվա խորհրդանշական հավաքականը։

Մենդի («Չելսի»), Չիլուել («Չելսի»), Մարկինյոս (ՊՍԺ), Ասպիլիկուետա («Չելսի»), Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի»), Մաունթ («Չելսի»), Վինիսիուս («Ռեալ»), Դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»), Ասենսիոն («Ռեալ»), Նեյմար (ՊՍԺ), Մբապե (ՊՍԺ)։

Շաբաթվա լավագույն խաղացողի մրցանակին հավակնում են Դե Բրույնեն, Վինիսիուսը, Մբապեն եւ «Չելսիի» կիսապաշտպան Ժորժինյոն։

Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումներում գրանցվել են հետեւյալ արդյունքները․ «Ռեալ» - «Լիվերպուլ»՝ 3:1, «Մանչեսթեր Սիթի» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 2:1, «Բավարիա» - ՊՍԺ՝ 2:3, «Պորտու» - «Չելսի»՝ 0:2։

Պատասխան հանդիպումները տեղի կունենան ապրիլի 13-14-ին։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում