22:37  ,  7 ապրիլի, 2021

«Յուվենտուսը» հաղթեց «Նապոլիին», «Ինտերը»՝ «Սասուոլոյին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 28-րդ տուրի խաղում առաջատար Միլանի «Ինտերը» տանը մրցեց «Սասուոլոյի» հետ։ Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 2։1 հաշվով։ Դաշտի տերերի կազմում գոլերի հեղինակ դարձան բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն ու արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։

«Ինտերը» 71 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 11 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Միլանից»։  «Սասուոլոն» 9-րդն է՝ 40 միավոր։

«Յուվենտուսը» երրորդ տուրից տեղափոխված խաղում ընդունեց «Նապոլիին» եւ առավելության հասավ 2։1 հաշվով։ Թուրինյան թիմի կազմում աչքի ընկան պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն եւ արգենտիանցի հարձակվող Պաուլո Դիբալան։

«Յուվենտուսը» 59 միավորով երրորդն է, «Նապոլին» ունի 56 միավոր եւ 5-րդն է։

Իտալիայի առաջնություն, երրորդ տուր

«Յուվենտուս» - «Նապոլի»՝ 2։1 (տեսանյութ)

Կրիշտիանու Ռոնալդու, 13, Պաուլո Դիբալա, 73 - Լորենցո Ինսինիե, 90

28-րդ տուր

«Ինտեր» - «Սասուոլո»՝ 2։1 (տեսանյութ)

Ռոմելու Լուկակու, 10, Լաուտարո Մարտինես, 67 - Համեդ Տրաորե, 85

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English