19:52  ,  7 ապրիլի, 2021

«Ուրարտուն» ուժեղ էր «Արարատից»

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 19-րդ տուրի խաղում «Ուրարտուն» սեփական խաղադաշտում մրցեց «Արարատի» հետ եւ առավելության հասավ 1։0 հաշվով։

Միակ գոլը 48-րդ րոպեին խփեց Հաիթին ներկայացնող հարձակվող Ջոնել Դեսիրեն։

«Արարատը» 15 խաղից հետո 28 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Ալաշկերտից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Ուրարտուն» 6-րդն է՝ 21 միավոր։

Հայաստանի առաջնություն, 19-րդ տուր

«Ուրարտու» - «Արարատ»՝ 1։0

Ջոնել Դեսիրե, 48

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով