18:02  ,  7 ապրիլի, 2021

ԵԼ․ «Ռոման» մեկնել է Ամստերդամ․ հայտացուցակը՝ «Այաքսի» դեմ խաղում (ֆոտո)

Իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հրապարակել է կազմը, որը պատրաստվում է հոլանդական «Այաքսի» դեմ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպմանը։ Հռոմեական թիմը մեկնել է Ամստերդամ։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սրունքի մկանային վնասվածքից հետո վերականգնվել է, սակայն դեռ բացակայում է հայտացուցակից։

«Այաքս» - «Ռոմա» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 8-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով