16:11  ,  7 ապրիլի, 2021

Կլոպ․ Արժանի չէինք հաղթանակի, վատ խաղացինք

Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալից» կրած 1։3 հաշվով պարտությունը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում։

«Մենք արժանի չէին հաղթանակի, վատ խաղացինք։ Հենց սա է առավել անհանգստացնում ինձ։ Ֆուտբոլիստները շատ էին կորցնում գնդակը։ Սկզբում լավ թիմային շարժում ունեինք, բայց հետագայում ամեն ինչ բաց թողեցինք վերահսկողությունից։ Ունեցանք անսպասելի իրավիճակներ եւ գոլեր բաց թողեցինք։ Միակ դրականն այն է, որ գոնե մեկ գոլ խփեցինք մրցակցի խաղադաշտում։

Երկու տարի առաջ «Բարսելոնային» 0։3 հաշվով պարտվելուց հետո «քամբեք» ունեցանք մեր երկրպագուների շնորհիվ։ Հաջողության 80 տոկոսը նրանց գործն էր։ Հիմա ամեն ինչ այլ կերպ է։ Երկրպագուների բացակայությունը շատ է զգացվում։ Բայց ես խոստանում եմ, որ կանենք հնարավոր ամեն ինչ պատասխան խաղում ինտրիգը վերադարձնելու համար»,- Կլոպի խոսքը մեջբերում է BBC-ն։

«Լիվերպուլ» - «Ռեալ» պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 14-ին Անգլիայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English