12:19  ,  7 ապրիլի, 2021

ՉԼ․ Ռոյսը գերազանցեց Լեւանդովսկու ռեկորդը «Բորուսիայում»

Դորտմունդի «Բորուսիայի» գերմանացի հարձակվող, թիմի ավագ Մարկո Ռոյսը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում անգլիական «Մանչեսթեր Սիթիին» խփած գոլի շնորհիվ գերազանցեց թիմի նախկին խաղացող, այժմ «Բավարիան» ներկայացնող լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու ռեկորդը դորտմունդյան ակումբում։

31-ամյա Մարկո Ռոյսը դարձավ դորտմունդյան թիմի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն Չեմպիոնների լիգայում՝ 18 գոլ։ Լեւանդովսկին «Բորուսիայում» 17 գոլ էր խփել Չեմպիոնների լիգայում։

Հիշեցնենք, որ «Բորուսիան» «Մանչեսթեր Սիթիին» պարտվել է 1։2 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում