23:46  ,  6 ապրիլի, 2021

Չեմպիոնների լիգա․ Առաջին խաղակեսերից հետո (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայում մեկնարկել են քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները։

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար «Մանչեսթեր Սիթին» տանը մրցում է Դորտմունդի «Բորուսիայի» հետ։ Առաջին խաղակեսից հետո 1։0 հաշվով հաղթում է կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը։

19-րդ րոպեին ալժիրցի հարձակվող Ռիյադ Մահրեզի փոխանցումից հետո աչքի ընկավ բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն։

Մադրիդում Իսպանիայի չեմպիոն «Ռեալն» ընդունել է Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլին»։ Առաջին խաղակեսում հաջողության հասան դաշտի տերերը՝ 2։0։

Ֆրանսիացի Զինեդին Զիդանի ղեկավարած թիմի կազմում խաղի հաշիվը բացեց բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը, որը 27-րդ րոպեին օգտագործեց գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսի փոխանցումը։ 36-րդ րոպեին Արքայական ակումբի առավելությունը կրկնապատկեց իսպանացի կիսապաշտպան Մարկո Ասենսիոն։

Ընդմիջում է։

Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, առաջին հանդիպում, առաջին խաղակես

«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Բորուսիա Դ» (Գերմանիա)՝ 1։0 (տեսանյութ)

Կեւին Դե Բրույնե, 19

«Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 2։0 (տեսանյութ)

Վինիսիուս Ժունիոր, 27, Մարկո Ասենսիո, 36

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ