13:06  ,  6 ապրիլի, 2021

Հյուսիսային Կորեան հրաժարվել է մասնակցել Տոկիոյի Օլիմպիական խաղերին

Հյուսիսային Կորեան (Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն) որոշել է չմասնակցել հուլիս-օգոստոսին անցկացվելիք Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերին, հաղորդում է բրիտանական The Guardian-ը՝ հղում անելով ԿԺԴՀ-ի Օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությանը։

Որոշումն ընդունվել է դեռ մարտի 25-ին, միջազգային մամուլին հայտնի է դարձել հիմա։ Որոշումը հիմնավորվել է հյուսիսկորեացի մարզիկներին կորոնավիրուսի համավարակից պաշտպանելու ձգտումով։

Տոկիոյի Օլիմպիական խաղերը մեկ տարով հետաձգվել են կորոնավիրուսի համավարակի հետեւանքով եւ կացնկացվեն այս տարվա հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը։ Մրցումները կանցկացվեն առանց օտարերկրացի մարզասերների։ Նրանց մուտքը Ճապոնիա կարգելվի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English