12:22  ,  6 ապրիլի, 2021

«Մանչեսթեր Սիթի» - «Բորուսիա», «Ռեալ» - «Լիվերպուլ»․ Բուքմեյքերների կանխատեսումը

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումներում ապրիլի 6-ին «Մանչեսթեր Սիթին» Անգլիայում կմրցի Դորտմունդի «Բորուսիայի» հետ, Մադրիդի «Ռեալը» կընդունի «Լիվերպուլին»։

Առաջին դիմակայությունում բուքմեյքերները ֆավորիտ են համարում Պրեմիեր լիգայի առաջատարներին։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի հաղթանակի գործակիցը 1․35 է։ «Բորուսիայի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 9․00 գործակցով, ոչ ոքին՝ 5․50։

Մադրիդյան դիմակայությունում շանսերը գնահատվում են գրեթե հավասար։ Արքայական թիմի հաղթանակի գործակիցը 2․70 է, Անգլիայի չեմպիոններինը՝ 2․60, ոչ ոքին՝ 3․50։

Հանդիպումները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 23։00-ին։

Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, առաջին հանդիպում

«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)՝ 23։00 (Երեւանի ժամանակ)

«Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 23։00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ