01:08  ,  6 ապրիլի, 2021

«Վեստ Հեմը» հաղթեց եւ բարձրացավ չորրորդ տեղ (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 30-րդ տուրում Լոնդոնի «Վեստ Հեմը» հյուրընկալվեց «Վուլվերհեմփթոնին» եւ առավելության հասավ 3։2 հաշվով։

Շոտլանդացի Դեւիդ Մոյեսի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին անգլիացի կիսապաշտպան Ջեսի Լինգարդի, իսպանացի կիսապաշտպան Պաբլո Ֆորնալսի եւ անգլիացի հարձակվող Ջարոդ Բոուենի գոլերը։

«Վեստ Հեմը» 52 միավորով բարձրացավ չորրորդ տեղ՝ շրջանցելով «Չելսիին» (51 միավոր)։ «Վուլվերհեմփթոնը» 14-րդն է՝ 35 միավոր։

Անգլիայի առաջնություն, 30-րդ տուր

«Վուլվերհեմփթոն» - «Վեստ Հեմ»՝ 2։3 (տեսանյութ)

Լեանդեր Դենդոնքեր, 44, Ֆաբիու Սիլվա, 68 - Ջեսի Լինգարդ, 6, Պաբլո Ֆորնալս, 14, Ջարոդ Բոուեն, 38

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում