00:56  ,  6 ապրիլի, 2021

Դեմբելեի գոլն ավելացված ժամանակում հաղթանակ բերեց «Բարսելոնային» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի խաղում «Բարսելոնան» տանը մրցեց «Վալյադոլիդի» հետ եւ հաղթանակ տարավ 1։0 հաշվով։

Հոլանդացի Ռոնալդ Կումանի գլխավորած թիմի միակ գոլն ավելացված ժամանակում խփեց ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն։

«Բարսելոնան» 65 միավորով երկրորդ տեղում է եւ 1 միավոր է հետ առաջատար «Աթլետիկոյից»։ Երրորդ տեղում ընթացող «Ռեալն» ունի 63 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 29-րդ տուր

«Բարսելոնա» - «Վալյադոլիդ»՝ 1։0 (տեսանյութ)

Ուսման Դեմբելե, 90+1

Հեռացում՝ Օսկար Պլանո («Վալյադոլիդ»), 79

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում