22:53  ,  5 ապրիլի, 2021

«Էվերտոնը» վերջին րոպեներին բաց թողեց հաղթանակը

Անգլիայի առաջնության 30-րդ տուրի խաղում «Էվերտոնը» Լիվերպուլում ընդունեց Լոնդոնի «Քրիսթալ Փելասին»։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը վերջին րոպեներին բաց թողեց հաղթանակը՝ 1։1։

56-րդ րոպեին իռլանդացի պաշտպան Շեյմուս Քոուլմանի փոխանցումից հետո աչքի ընկավ «Էվերտոնի» կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը։

Հյուրերին պարտությունից փրկեց 86-րդ րոպեին բելգիացի հարձակվող Միշի Բատշուայիի խփած գոլը։

«Էվերտոնը» 47 միավորով 8-րդն է, «Քրիսթալ Փելասը» 12-րդն է՝ 38 միավոր։

Անգլիայի առաջնություն, 30-րդ տուր

«Էվերտոն» - «Քրիսթալ Փելաս»՝ 1։1 (տեսանյութ)

Խամես Ռոդրիգես, 56 - Միշի Բատշուայի, 86

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով