20:11  ,  5 ապրիլի, 2021

ՉԼ․ «Ռեալի» հայտացուցակը «Լիվերպուլի» հետ դիմակայությունում

Իսպնիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հրապարակել է կազմը, որը պատրաստվում է Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» հետ դիմակայությանը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում։

Բելգիացի ենթահարձակվող Էդեն Ազարը վնասվածքից հետո մասնակցել է մարզումներին, սակայն չի ընդգրկվել հայտացուցակում։

Դարպասապահներ․ Կուրտուա, Լունին, Ալտուբե։

Պաշտպաններ․ Միլիտաո, Վարան, Նաչո, Մարսելո, Օդրիոսոլա, Մենդի։

Կիսապաշտպաններ․ Կրոս, Մոդրիչ, Կազեմիրո, Վալվերդե, Իսկո, Արիբաս։

Հարձակվողներ․ Բենզեմա, Ասենսիո, Վասկես, Վինիսիուս, Դիաս, Ռոդրիգո։

«Ռեալ» - «Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 6-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում