18:08  ,  5 ապրիլի, 2021

Արցախյան պատերազմում հերոսաբար զոհվել է «Արցախի» բասկետբոլիստ Արամ Մկրտչյանը

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան «խորը վշտով հայտնում է, որ Արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում հերոսաբար զոհվել է «Արցախ» ակումբի բասկետբոլիստ, Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականի նախկին անդամ Արամ Մկրտչյանը 

Նրա աճյունը գտնվել է պատերազմից միայն 6 ամիս անց։ 6 ամիս շարունակ նրա բոլոր ընկերները, հարազատները սպասում էին նրա վերադարձին, սակայն հրաշք տեղի չունեցավ։

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան իր ցավակցությունն է հայտնում Արամի ընտանիքին, հարազատներին, ընկերներին նրա անժամանակ մահվան կապակցությամբ, ինչպես նաև պատերազմի բոլոր զոհերի հարազատներին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում