13:07  ,  5 ապրիլի, 2021

«Լոռին» դուրս եկավ Պրեմիեր լիգայից եւ մեծ ուշադրություն կդարձնի ակադեմիայի զարգացմանը

Վանաձորի «Լոռին» հանդես է եկել հայտարարությամբ․

«Հարգելի ֆուտբոլասերներ, «Լոռի» ՖԱ-ն ապրիլի 5-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա է ներկայացրել VBET Պրեմիեր լիգայից թիմը դուրս բերելու վերաբերյալ դիմումը։

ՀՖՖ (անկախ) բողոքարկման կոմիտեի անցկացրած քննությունն ու կայացրած որոշումները արդարացի չէին, ինչն այլ ելք չի թողնում, քան նման ցավալի եւ ծանր որոշում կայացնելը։

«Լոռի» ՖԱ-ն ավելի մեծ ուշադրություն կդարձնի Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի զարգացմանն ու սեփական սաների կրթմանը»,- նշվում է ակումբի հայտարարությունում։

Հիշեցնենք, որ «Լոռին» մարտի 16-ին բոյկոտել էր Երևանի «Արարատի» դեմ ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի հանդիպումը: Երևանի «Հանրապետական» ստադիոնում մեկնարկած խաղում «Լոռիի» ֆուտբոլիստները մրցավարի՝ խաղի մեկնարկն ազդարարող սուլիչից հետո լքեցին խաղադաշտը: Հանդիպումը չկայացավ, իսկ Վանաձորի թիմին ավելի ուշ գրանցվեց տեխնիկական պարտություն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով