00:56  ,  5 ապրիլի, 2021

«Սեւիլիան» ուժեղ էր Մադրիդի «Աթլետիկոյից» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում առաջատար «Աթլետիկոն» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Սեւիլիայի» հետ։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը պարտություն կրեց նվազագույն հաշվով։

Արդեն 8-րդ րոպեին հաշիվը կարող էր բացել «Սեւիլիան», սակայն արգենտինացի կիսապաշտպան Լուկաս Օկամպոսը չկարողացավ արդյունավետ իրացնել 11 մետրանոցը։

Միակ գոլը 70-րդ րոպեին խփեց դաշտի տերերի արգենտինացի կիսապաշտպան Լուկաս Օկամպոսը։

«Աթլետիկոն» 66 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում ընթացող Մադրիդի «Ռեալը» հետ է 3 միավոր։ «Սեւիլիան» չորրորդն է՝ 58 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 29-րդ տուր

«Սեւիլիա» - «Աթլետիկո»՝ 1։0 (տեսանյութ)

Մարկոս Ակունյա, 70

Չիրացրած 11մ՝ Լուկաս Օկամպոս («Սեւիլիա»), 8

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս