00:24  ,  5 ապրիլի, 2021

«Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակը (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 30-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» տանը մրցեց «Բրայթոնի» հետ եւ հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմի կազմում աչքի ընկան անգլիացի հարձակվողներ Մարկուս Ռեշֆորդն ու Մեյսոն Գրինվուդը։

«Մանչեսթեր Յունայթեդը» 60 միավորով երկրորդ տեղում է, «Բրայթոնը» 16-րդն է՝ 32 միավոր։ Առաջատար «Մանչեսթեր Սիթին» 31 խաղում վաստակել է 74 միավոր։

Անգլիայի առաջնություն, 30-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Բրայթոն»՝ 2։1 (տեսանյութ)

Մարկուս Ռեշֆորդ, 62, Մեյսոն Գրինվուդ, 83 - Դենի Ուելբեք, 13

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով