18:56  ,  4 ապրիլի, 2021

«Տոտենհեմը» խաղաց ոչ ոքի, Հարի Քեյնը՝ դուբլի հեղինակ (ֆոտո, վիդեո)

Անգլիայի առաջնության 30-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» հյուրընկալվեց «Նյուքասլին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 2։2։

Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմն առաջինը գոլը բաց թողեց, սակայն անգլիացի հարձակվող Հարի Քեյնի դուբլի շնորհիվ առաջին խաղակեսում առաջ անցավ՝ 2։1։

Վերջնամասում դաշտի տերերը կարողացան խփել երկրորդ գոլը եւ խուսափել պարտությունից։

«Տոտենհեմը» 49 միավորով 5-րդն է, «Նյուքասլը» 17-րդն է՝ 29 միավոր։

Անգլիայի առաջնություն, 30-րդ տուր

«Նյուքասլ» - «Տոտենհեմ»՝ 2։2 (տեսանյութ)

Ժոելինտոն, 28, Ջոզեֆ Ուիլոք, 85 - Հարի Քեյն, 30, 34

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում