17:45  ,  4 ապրիլի, 2021

Հայաստանի գավաթ․ «Արարատ-Արմենիան» կիսաեզրափակիչում է

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» դուրս եկավ երկրի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։

«Արարատ-Արմենիան» Չարենցավանի «Վանի» հետ դիմակայության հիմնական ժամանակում պարտվեց 0։1 հաշվով։ Հյուրերը գոլը խփեցին ավելացված երրորդ րոպեին։ Առաջին խաղում նվազագույն հաշվով հաղթել էին չեմպիոնները, եւ պայքարը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որի ժամանակ գոլ չգրանցվեց։ 11 մետրանոցներն ավելի հաջող իրացրին չեմպիոնները՝ 5։3։

Ապրիլի 3-ին կիսաեզրափակիչի ուղեգրեր էին նվաճել Երեւանի «Արարատն» ու «Նոան»։ Վերջին ուղեգիրը ապրիլի 5-ին պատասխան խաղում կվիճարկեն ԲԿՄԱ-ն ու «Ալաշկերտը», որը առաջին խաղում հաղթել է 4։0 հաշվով։

Հայաստանի գավաթ, քառորդ եզրափակիչ, պատասխան խաղ

«Արարատ-Արմենիա» - «Վան»՝ 0։1 (հ․ժ․՝ 0։1, լր․ժ․՝ 0։0, 11մ՝ 5։3), (առաջին խաղ՝ 1։0)

Էդգար Մովսեսյան, 90+3

Ապրիլի 3

«Արարատ» - «Վեստ Արմենիա»՝ 5։1 (առաջին խաղ՝ 0։2)

Դավիթ Խուրցիձե, 19, Էդգար Մալաքյան, 28, Դմիտրիե Պոբուլիչ, 64, Մարկո Պրլեւիչ, 79, Զավեն Բադոյան, 88 – Ռոման Ջիկաեւ, 71

«Նոա» - «Ուրարտու»՝ 2։2 (առաջին խաղ՝ 2։0)

Դենիս Դեդեչկո, 45+2, Վլադիմիր Ազարով, 75 - Ջոնել Դեսիրե, 87, Իգոր Պադերին, 90+7, 11մ

Հեռացում՝ Դենիս Դեդեչկո, 59, երկրորդ դեղին քարտ -  Մենսա, 84

Ապրիլի 5

ԲԿՄԱ - «Ալաշկերտ»՝ 15։00-ին (առաջին խաղ՝ 0։4)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով