00:38  ,  4 ապրիլի, 2021

«Ինտերը» հաղթեց եւ արդեն 8 միավոր առաջ է «Միլանից» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 29-րդ տուրում առաջատար «Ինտերը» հյուրընկալվեց «Բոլոնիային»։ Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։

31-րդ րոպեին «Բոլոնիայի» դարպասը գրավեց բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն։

«Ինտերը» (28 խաղ) 68 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ երկրորդ տեղում ընթացող «Միլանի» (29 խաղ) նկատմամբ ունի 8 միավորի առավելություն։ «Բոլոնիան» 11-րդն է՝ 34 միավոր։

Իտալիայի առաջնություն, 29-րդ տուր

«Բոլոնիա» - «Ինտեր»՝ 0։1 (տեսանյութ)

Ռոմելու Լուկակու, 31

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում