22:38  ,  3 ապրիլի, 2021

«Բավարիան» պարտության մատնեց «ՌԲ Լայպցիգին» (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 27-րդ տուրում մրցեցին չեմպիոնական մրցավազքի հիմնական մասնակիցներ «Բավարիան» ու «ՌԲ Լայպցիգը»։ Նվազագույն հաշվով հաղթանակ տարան չեմպիոնները։

Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմի միակ գոլը խփեց գերմանացի կիսապաշտպան Լեոն Գորեցկան։

«Բավարիան» 64 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում գտնվող «ՌԲ Լայպցիգը» հետ է 7 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 27-րդ տուր

«ՌԲ Լայպցիգ» - «Բավարիա»՝ 0։1 (տեսանյութ)

Լեոն Գորեցկա, 38

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով