22:21  ,  3 ապրիլի, 2021

«Մանչեսթեր Սիթին» ուժեղ էր «Լեսթեր Սիթիից» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 30-րդ տուրում առաջատար «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվեց «Լեսթեր Սիթիին»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության հասավ 2։0 հաշվով։

58-րդ րոպեին աչքի ընկավ ֆրանսիացի պաշտպան Բենժամեն Մենդին, 74-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց բրազիլացի հարձակվող Գբարիել Ժեզուսը։

«Մանչեսթեր Սիթին» 31 խաղից հետո 74 միավորով առաջին տեղում է։ Երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Յունայթեդն» (29 խաղ) ունի 57 միավոր։ «Լեսթեր Սիթին» (30 խաղ) երրորդն է՝ 56 միավոր։

Անգլիայի առաջնություն, 30-րդ տուր

«Լեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0։2 (տեսանյութ)

Բենժամեն Մենդի, 58, Գաբրիել Ժեզուս, 74

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում