21:58  ,  3 ապրիլի, 2021

Ռոնալդուի գոլը «Յուվենտուսին» փրկեց պարտությունից (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 29-րդ տուրում չեմպիոն «Յուվենտուսը» թուրինյան դերբիում մրցեց «Տորինոյի» հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2։2։

Առաջինը հաջողության հասան հյուրերը։ 13-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Յուվենտուսի» իտալացի հարձակվող Ֆեդերիկո Կիեզան։

Դրանից հետո «Տորինոյի» կազմում դուբլի հեղինակ դարձավ պարագվայցի հարձակվող Առնալդո Անտոնիո Սանաբրիան։

81-րդ րոպեին «Յուվենտուսին» պարտությունից փրկեց պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գոլը։

«Յուվենտուսը» 56 միավորով հավասարվեց «Նապոլիին» եւ չորրորդն է։ «Տորինոն» 17-րդն է՝ 24 միավոր։

Իտալիայի առաջնություն, 29-րդ տուր

«Տորինո» - «Յուվենտուս»՝ 2։2 (տեսանյութ)

Առնալդո Անտոնիո Սանաբրիա, 27, 46 - Ֆեդերիկո Կիեզա, 13, Կրիշտիանու Ռոնալդու, 81

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում