20:56  ,  3 ապրիլի, 2021

«Լիլը» հաղթեց ՊՍԺ-ին եւ առաջինն է (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 31-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն ընդունեց առաջին տեղի համար պայքարող «Լիլի» հետ։

Արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած փարիզյան թիմը պարտություն կրեց նվազագույն հաշվով։

20-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Լիլի» կանադացի հարձակվող Ջոնաթան Դեւիդը։

Վերջին րոպեին երկրորդ դեղին քարտը ստացավ փարիզյան թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարը եւ հեռացվեց։

 «Լիլը» 66 միավորով առաջին տեղում է, ՊՍԺ-ն երկրորդն է՝ 63 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 31-րդ տուր

ՊՍԺ - «Լիլ»՝ 0։1 (տեսանյութ)

Ջոնաթան Դեւիդ, 20

Հեռացում՝ Նեյմար (ՊՍԺ), 90, երկրորդ դեղին քարտ, Տիագու Ջալո («Լիլ»),  90+1, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով