20:07  ,  3 ապրիլի, 2021

Ասենսիոյի եւ Բենզեմայի գոլերը հաղթանակ բերեցին «Ռեալին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում չեմպիոն «Ռեալը» տանը մրցեց հետնապահներից «Էյբարի» հետ։ Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմն առավելության հասավ 2։0 հաշվով։

Աչքի ընկան իսպանացի հարձակվող Մարկո Ասենսիոն եւ ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման։

«Ռեալը» 63 միավորով երկրորդն է եւ 1 միավոր առաջ է «Բարսելոնայից», որն այս տուրում ապրիլի 5-ին կընդունի «Վալյադոլիդին»։ «Էյբարը» նախավերջինն է՝ 23 միավոր։ Առաջատարը Մադրիդի «Աթլետիկոն», որը 28 խաղում վաստակել է 66 միավոր եւ 29-րդ տուրում ապրիլի 4-ին կհյուրընկալվի «Սեւիլիային»։

Իսպանիայի առաջնություն, 29-րդ տուր

«Ռեալ» - «Էյբար»՝ 2։0 (տեսանյութ)

Մարկո Ասենսիո, 41, Քարիմ Բենզեմա, 73

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում