19:30  ,  3 ապրիլի, 2021

«Հոֆենհայմն» առանց Ադամյանի պարտվեց, «Այնտրախտն» ուժեղ էր «Բորուսիայից» (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 27-րդ տուրում «Հոֆենհայմը» հյուրընկալվեց «Աուգսբուրգին» եւ պարտություն կրեց 1։2 հաշվով։ Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը մկանային վնասվածքի պատճառով բացակայում էր «Հոֆենհայմի» հայտացուցակից։  «Հոֆենհայմը» 30 միավորով 12-րդ տեղում է։

«Վոլֆսբուրգը» տանը նվազագույն հաշվով առավելության հասավ «Քյոլնի» նկատմամբ եւ 54 միավորով երրորդ տեղում է։

4 միավոր է հետ չորրորդ տեղում ընթացող Ֆրանկֆուրտի «Այնտրախտը», որը 2։1 հաշվով հաղթանակ տարավ Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ (43 միավորով 5-րդն է)։

Գերմանիայի առաջնություն, 27-րդ տուր

«Աուգսբուրգ» - «Հոֆենհայմ»՝ 2։1

Ռուբեն Վարգաս, 8, Անդրե Հան, 23 - Ռոբերտ Սկով, 85

«Բորուսիա Դորտմունդ» - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ»՝ 1։2 (տեսանյութ)

Մատս Հումելս, 44 - Նիկո Շուլց, 11, ինքնագոլ, Անդրե Սիլվա, 87

 «Բայեր» - «Շալկե»՝ 2։1

Լուկաս Ալարիո, 26, Պատրիկ Շիկ, 72 - Կլաս-Յան Հունտելար, 81

«Վոլֆսբուրգ» - «Քյոլն»՝ 1։0

Յոսիպ Բրեկալո, 69

«ՌԲ Լայպցիգ» - «Բավարիա»՝ 20։30 (Երեւանի ժամանակ)

«Բորուսիա Մյոնխենգլադբախ» - «Ֆրայբուրգ»՝ 22։30

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում