18:57  ,  3 ապրիլի, 2021

«Ատալանտան», «Նապոլին» ու «Լացիոն» հաղթեցին, «Ռոման» ոչ ոքի խաղաց (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 29-րդ տուրում «Ատալանտան» տանը մրցեց «Ուդինեզեի» հետ եւ առավելության հասավ 3։2 հաշվով։ «Ատալանտան» 58 միավորով երրորդն է։

2 միավոր քիչ ունի չորրորդ տեղում ընթացող «Նապոլին», որը 4։3 հաշվով պարտության մատնեց «Կրոտոնեին»։

«Ռոման» արտագնա խաղում 2։2 հաշվով ավարտեց պայքարը «Սասուոլոյի» հետ եւ 51 միավորով 7-րդ տեղում է։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սրունքի մկանային վնասվածքից հետո դեռ վերականգնվում է եւ բացակայում էր «Ռոմայի» հայտացուցակից։

«Ռոմայից» 1 միավոր առաջ անցավ եւ 6-րդ տեղ բարձրացավ «Լացիոն», որը տանը 2։1 հաշվով հաղթեց «Սպեցիային»։  

Իտալիայի առաջնություն, 29-րդ տուր

 «Ատալանտա» - «Ուդինեզե»՝ 3:2 

Լուիս Մուրիել, 19, 43, Դուվան Սապատա, 61 - Ռոբերտո Պերեյրա, 45, Իենս Լարսեն, 71

«Լացիո» - «Սպեցիա»՝ 2։1 

Մանուել Լացարի, 56, Ֆելիպե Կայսեդո,  89, 11մ - Դանիելե Վերդե, 73

«Նապոլի» - «Կրոտոնե»՝ 4։3 (տեսանյութ)

Լորենցո Ինսինիե, 19, Վիկտոր Օսիմեն, 22, Դրիս Մերտենս, 34, Ջովանի Դի Լորենցո, 72 – Սիմեոն Նվանկվո, 25, 48, Ժունիոր Մեսիաս, 59

«Սասուոլո» - «Ռոմա»՝ 2։2 (տեսանյութ)

Համեդ Տրաորե, 57, Ջակոմո Ռասպադորի, 85 - Լորենցո Պելեգրինի, 25, 11մ, Բրունո Պերես, 69

«Միլան» - «Սամպդորիա»՝ 1։1 (տեսանյութ)

Իենս Հյոուգե, 87 - Ֆաբիո Կվալյարելա, 57

Հեռացում՝  Ադրիեն Սիլվա («Սամպդորիա»), 59, երկրորդ դեղին քարտ

 «Տորինո» - «Յուվենտուս»՝ 20։00 (Երեւանի ժամանակ)

«Բոլոնիա» - «Ինտեր»՝ 22։45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով