17:25  ,  3 ապրիլի, 2021

«Չելսին» պարտվեց հետնապահին՝ բաց թողնելով 5 գոլ (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 30-րդ տուրում «Չելսին» ընդունեց հետնապահներից «Վեստ Բրոմվիչին»։

Լավագույն քառյակում տեղ գրավելու համար պայքարող գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը պարտություն կրեց 2։5 հաշվով։

«Չելսին» 51 միավորով չորրորդն է, «Վեստ Բրոմվիչը» նախավերջինն է՝ 21 միավոր։

Անգլիայի առաջնություն, 30-րդ տուր

«Չելսի» - «Վեստ Բրոմվիչ»՝ 2։5 (տեսանյութ)

Կրիստիան Պուլիշիչ, 27, Մեյսոն Մաունթ, 71 – Մատեուս Պերեյրա, 45+2, 45+4, Կալում Ռոբինսոն, 63, 90+1, Մբայե Դյան, 68

Հեռացում՝ Տիագո Սիլվա («Չելսի»), 29, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում