16:27  ,  3 ապրիլի, 2021

«Միլանը» վերջնամասում խուսափեց պարտությունից (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 29-րդ տուրի մեկնարկային խաղում «Միլանը» հյուրընկալեց «Սամպդորիային» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1։1

57-րդ րոպեին հաշիվը բացեց հյուրերի 38-ամյա իտալացի հարձակվող Ֆաբիո Կվալյարելան։

Դաշտի տերերին պարտությունից փրկեց փոխարինման դուրս եկած նորվեգացի կիսապաշտպան Իենս Հյոուգեի գոլը 87-րդ րոպեին։

«Միլանը» 29 խաղից հետո 60 միավորով երկրորդ տեղում է եւ առաջատար «Ինտերից» (27 խաղ) հետ է 5 միավոր։ «Սամպդորիան» 10-րդն է՝ 36 միավոր։

Իտալիայի առաջնություն, 29-րդ տուր

«Միլան» - «Սամպդորիա»՝ 1։1 (տեսանյութ)

Իենս Հյոուգե, 87 - Ֆաբիո Կվալյարելա, 57

Հեռացում՝  Ադրիեն Սիլվա («Սամպդորիա»), 59, երկրորդ դեղին քարտ

«Ատալանտա» - «Ուդինեզե»՝ 17։00 (Երեւանի ժամանակ)

«Բենեւենտո» - «Պարմա»՝ 17։00

«Կալյարի» - «Վերոնա»՝ 17։00

«Ջենոա» - «Ֆիորենտինա»՝ 17։00

«Լացիո» - «Սպեցիա»՝ 17։00

«Նապոլի» - «Կրոտոնե»՝ 17։00

«Սասուոլո» - «Ռոմա»՝ 17։00

«Տորինո» - «Յուվենտուս»՝ 20։00

«Բոլոնիա» - «Ինտեր»՝ 22։45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով