09:12  ,  2 ապրիլի, 2021

Chit-Chat. Կապառոս՝ վարչապետ, Հայաստանը՝ առաջատար, Լեւանդովսկին՝ խաղից դուրս, Ագուերոն՝ նոր մարտահրավերների հույսով

NEWS.am Sport-ը ներկայացնում է գլխավոր իրադարձություններին, ֆուտբոլիստների, նրանց կանանց, թիմերի սոցցանցային կյանքին նվիրված Chit-Chat Footbal Project-ի նոր թողարկումը:

Հայկական ֆուտբոլը շարունակում է զարմացնել և ուրախացնել երկրպագուներին։ Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի հավաքականը աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում երեք անընդմեջ հաղթանակով խմբի առաջատարն է։

«Շատ ուրախ եմ, որ նման հաջողության հասանք։ Այս հաղթանակը պատկանում է երկրին, երկրպագուներին։ Սա մեր երկրի հաղթանակն է»,-  ասել է հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։ 

Երկրպագուները հավանել են մարզիչի հենց այս խոսք, որտեղ նա Հայաստանը կոչում է «մեր երկիրը», և անգամ սոցիալական ցանցերը ողողել են «Կապարոս՝ վարչապետ» մեկնաբանություններով։

«Մանչեսթեր Սիթիի» պատմության լավագույն ռմբարկու Սերխիո Ագուերոն հայտարարել է մրցաշրջանի ավարտին անգլիական ակումբից հեռանալու մասին: «Միլան»ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ամեն ինչում ցանկանում է լինել առաջինը, անգամ ֆուտբոլից դուրս։

Լեհաստանի հավաքականի ավագ Ռոբերտ Լեվանդովսկին Անդորայի դեմ ընտրական հանդիպման ժամանակ 2 գոլի հեղինակ է դարձել, բայց այդ նույն խաղի ժամանակ ստացած վնասվածքի պատճառով բաց կթողնի 4 շաբաթ։

Այս եւ այլ թեմաների մասին Chit-Chat Footbal Project-ում, որի թողարկումներին հետեւեք NEWS.am Sport-ի FacebookInstragamTwitter էջերում, NEWS.am-ի Youtube-ի պաշտոնական ալիքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում