16:06  ,  1 ապրիլի, 2021

Վարազդատ Հարոյան․ Նվիրում եմ մեր ազգին այս հաղթանակները

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը մեկնաբանել է 3։2 հաշվով հաղթանակը Ռումինիայի թիմի նկատմամբ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երրորդ տուրում։

«Մեծ պատիվ է ավագի թեւկապով խաղադաշտ դուրս գալը։ Ցավոք սրտի, Հենրիխ Մխիթարյանը չկար երեք խաղ, եւ ես դուրս եկա։

Շատ ուրախ եմ, որ երեք խաղ իրար հետեւից հաղթեցինք։ Ինչքան գիտեմ, պատմություն է սա։

Նվիրում եմ մեր ազգին այս հաղթանակները։ Այս դժվար պահին ինչ-որ չափով մի փոքր ժպիտ երեւի երեսներին հայտնվեց»,- ասել է Վարազդատ Հարոյանը։

Հայաստանի հավաքականը երեք տուրում երեք հաղթանակից հետո J խմբի առաջատարն է։ Երկրորդ եւ երրորդ տեղերում գտնվող Հյուսիսային Մակեդոնիան ու Գերմանիան ունեն 6-ական միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում