01:05  ,  1 ապրիլի, 2021

Հենրիխ Մխիթարյան․ Ֆանտաստիկ աշխատանք թիմի կողմից

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ինստագրամում արած հրապարակումով արձագանքել է ազգային թիմի հավաքականի 3։2 հաշվով հաղթանակին Ռումինիայի թիմի նկատմամբ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երրորդ տուրում։

«Հայաստանը հաղթեց Ռումինիային։ Ֆանտաստիկ աշխատանք թիմի կողմից»,- գրել է Հենրիխ Մխիթարյանը։

Հենրիխ Մխիթարյանը սրունքի մկանային վնասվածքի պատճառով բաց թողեց ընտրական փուլի առաջին երեք խաղերը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով