17:14  ,  31 մարտի, 2021

Հայաստանի առաջնության փետրվար-մարտի լավագույն ֆուտբոլիստի և մարզիչի թեկնածուները

Մեկնարկում է Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի փետրվար-մարտի լավագույն ֆուտբոլիստի և մարզիչի քվեարկությունը, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը որոշվելու են երկրպագուների և գլխավոր հովանավորի կողմից ընտրված փորձագիտական խմբի կողմից՝ երկրպագուները՝ 1/3, իսկ փորձագետները՝ 2/3 համամասնությամբ:

Փետրվար-մարտի լավագույն ֆուտբոլիստների թեկնածուներն են՝

Հրայր Մկոյան («Արարատ»)

3 խաղ, 0 բաց թողած գնդակ

Արտակ Գրիգորյան («Ալաշկերտ»)

3 խաղ, 1 գոլ, 1 ասիստ

Զաքարիա Սանոգո («Արարատ-Արմենիա»)

4 խաղ, 1 գոլ, 1 վաստակած 11մ

Անդրե Մենսալաո («Լոռի»)

4 խաղ, 2 գոլ, 1 ասիստ

Միկիտա Տատարկով («Փյունիկ»)

4 խաղ, 2 գոլ

Երկրպագուները քվեարկությանը կարող են մասնակցել այստեղ:

Փետրվար-մարտի լավագույն մարզչի մրցանակի հավակնորդներն են՝

Վարդան Բիչախչյան («Արարատ»)

3 խաղ, 7 միավոր (Արարատ-Լոռի խաղի արդյունքը հաշվի առնված չէ)

Աբրահամ Խաշմանյան («Ալաշկերտ»)

4 խաղ, 8 միավոր

Եղիշե Մելիքյան («Փյունիկ»)

4 խաղ, 7 միավոր

Երկրպագուները քվեարկությանը կարող են մասնակցել այստեղ:

Քվեարկությունը կավարտվի ապրիլի 2-ին՝ ժամը 18:00-ին, իսկ մրցանակները կհանձնվեն VBet Հայաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի հանդիպումների ժամանակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում