15:44  ,  31 մարտի, 2021

Միխայ Ստոյկիցա. Հայաստանի հավաքականն ունի լավ ֆուտբոլիստներ

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Միխայ Ստոյկիցան անդրադարձել է Հայաստան - Ռումինիա 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի երրորդ տուրի հանդիպմանը: 2017 թվականից ռումինացի մասնագետը զբաղեցնում է Ռումինիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի պաշտոնը:

«Վնասվածքներ չունենք, նախախաղային մարզումը նորմալ անցավ: Հայաստանում մեծ հետաքրքրության կա այս խաղի հանդեպ: Բոլորը ցանկանում են գալ ստադիոն, 2 հաղթանակները ոգեշնչել են երկրպագուներին: Իհարկե, չեմ ակնկալում դարձյալ տեսնել 5:0 հաշվով հաղթանակ: Մենք ունենք լավ կազմ, իսկ Հայաստանի հավաքականում բացակայում է թիմի լավագույն խաղացողը, սակայն նրանք ունեն շատ լավ ֆուտբոլիստներ: Կլինեմ անկեղծ՝ խաղադաշտն այնքան էլ լավը չէ»,- մարզիչի խոսքը մեջբերում է Prosport.ro-ն:

Հիշեցնենք, որ Միխայ Ստոյկիցան Հայաստանի հավաքականը գլխավորել է 2003-2004 թվականներին: Նույն ժամանակահատվածում նա գլխավորում էր նաև Երևանի «Փյունիկը»:

Հայաստանի հավաքականը ռումինացիներից 0:5 հաշվով տնային պարտություն կրել է ԱԱ-2018-ի ընտրական փուլում:

Միխայ Ստոյկիցան նաև հարցազրույց է տվել ՀՖՖ մամուլի ծառայությանը և վերհիշել Հայաստանում անցկացրած ժամանակահատվածը:

Մարտի 31-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայանալիք Հայաստան - Ռումինիա հանդիպումը կմեկնարկի ժամը 20:00-ին: Խաղը կսպասարկեն լատվիացի մրցավարներ՝ 36-ամյա Անդրիս Տրեյմանիսի գլխավորությամբ:

Հայաստանի և Ռումինիայի հավաքականները նախկինում հանդիպել են 5 անգամ: 4 հաղթանակ տարել են ռումինացիները, մեկ հանդիպում էլ ավարտվել է ոչ ոքի:

ԱԱ-2022-ի ընտրական փուլի J խմբի երկրորդ տուրից հետո Հայաստանի ու Գերմանիայի հավաքականներն ունեն 6-ական միավոր, Ռումինիան ու Հյուսիսային Մակեդոնիան՝ 3-ական, իսկ Իսլանդիան ու Լիխտենշտեյնը կրել են 2 պարտություն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում